• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մըդոն քաղաքում

27 ապրիլի, 2024

Ապրիլի 27-ին Ֆրանսիայի Մըդոն ( Meudon) քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսեյը, Մըդոնի քաղաքապետ, Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը, ֆրանսահայ կառույցների, հոգևոր դասի, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Բացման ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը, քաղաքապետ Դենի Լարգերոն և դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումը, ինչպես նաև՝ Հայաստանի առջև ներկայումս ծառացած գոյաբանական մարտահրավերները 1915թ․ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրի և վերջինիս անպատժելիության հետևանքներն են։ Այս համատեքստում Հայաստանի դեսպանն ընդգծեց Հայոց ցեղասպանության ժխտողականության և դրա անպատժելիության դատապարտման անհրաժեշտությունը՝ որպես կարևոր գործոն՝ միտված ցեղասպանությունների կանխարգելմանն ու մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարին։ Դեսպան Տոլմաջյանը նաև շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի տարածքային միավորներին, ի դեմս՝ Մըդոն քաղաքի, ի օգուտ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդունված բանաձևերի և շարունակական համերաշխության համար։

Միջոցառումը եզրափակվեց ներկաների կողմից Մըդոնի՝ Արարատ լեռը պատկերող հայկական հուշակոթողի առջև ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողությամբ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: